hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Կիրակոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999թ. օգոստոսի 19-ին, Սևան քաղաքում։

Կյանքով լեցուն էր
Արթուրը ոգեշնչվում էր կյանքից. ուրախ, կենսախինդ ու երազող էր՝ լցված ժպիտով և ջերմությամբ։

Ժամանցի նախընտրությունները
Սիրում էր համակարգչային ծրագրերով զբաղվել, երաժշտություն ստեղծել՝ նվագել կիթառով և երգել ռեփ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարի, խելացի, ընկերասեր ու հոգատար մարդ, ով միշտ հասնում էր բոլորին։

Երազանքները
Ճանաչված դերասան դառնալու մեծ ցանկություն ուներ, բայց չհասցրեց իր երազանքը իրականացնել։

Յուրահատկություններ
Նա խելացի ու ուշադիր էր, աչքի էր ընկնում իր հասունությամբ և անկեղծ հոգատարությամբ։

Վերջին խոսքը
«Խաղաղ ա մեր մոտ, ամեն ինչ լավ ա, մենք հեռու ենք, արխային, մի մտածեք»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 9-ին Հադրութում քահանայի հետ միասին բոլորին հաց էր բաժանում, մնալով մարդկանց կողքին մինչև վերջ։