
Ծնվել է
1984թ. ապրիլի 25-ին, Ազատան գյուղում։
Ուրախանում էր ընտանիքով
Պարույրի կյանքի մեծագույն ուրախությունն ու շարժիչ ուժը իր ընտանիքն էր։ Երազում էր իր զավակին ապահով ու լավ ապագա տալ։
Ժամանցի նախընտրությունները
Սիրում էր ֆուտբոլ դիտել, ամեն խաղ մեծ ոգեւորությամբ էր հետևում։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարի, հոգատար ու բոլորին հասնող մարդ էր։ Աշխատասեր էր ու կյանքում միշտ ճիշտն էր ընտրում։
Երազանքները
Չնայած ինքն անձամբ չտեսավ իր սեփական տունը, այն երազում էր զավակի համար՝ որպես կայունության խորհրդանիշ։
Յուրահատկություններ
Պարույրը աչքի էր ընկնում իր անդուլ աշխատանքով, ուշադիր վերաբերմունքով ու տոկուն բնավորությամբ։
Վերջին խոսքը
«Որ ես չգնամ, ով պետք ա գնա։ Պետք ա գնամ, որ չգան հասնեն մեզ»։
Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 5-ին Շուշիում, առանց վարանելու գնացել էր փրկելու իր ընկերոջը։