hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իսահակ Ղարիբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. նոյեմբերի 19-ին, Սասունիկ գյուղում։

Ուրախության աղբյուրը
Սպորտը, ըմբշամարտը, բնությունը, ծաղիկներն ու կենդանիները նրա կյանքի անբաժան մասն էին։

Ընկերության մեջ ապրող
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների, կենդանիների ու ծաղիկների հետ՝ բարի ու հոգատար։

Ինչպես են հիշում նրան
Իսահակը հիշվում է իր նվիրվածությամբ, հոքատարությամբ ու ընկերասիրությամբ։

Երազանքները
Ցանկանում էր ապագայում դառնալ տնտեսագետ, իր կյանքի ուղին հստակ պատկերացրել էր։

Իր առանձնահատկությունը
Հայրենասիրությունը նրա մեջ ուժեղ էր։ Սրտով ու հոգով կանգնած էր երկրի կողքին։

Վերջին խոսքը
Եղբորն ասել է. «Մի թող մայրիկին մենակ, չթողնես գաս… մեր մոտ ամեն ինչ լավա, հանգիստ եղի»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 13-ին Քելբաջարի Հովազ 2 դիրքերում՝ վիրավոր ընկերներին իջեցնելուց հետո բարձրացել էր դիրք, որտեղ էլ ճակատագրական հարվածն ընդունեց։