hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆիկ Հարությունյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990թ. մայիսի 14-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Ոգեշնչումն ու հպարտությունը
Նրա ոգեշնչումը հայրենիքն էր և իր երեխաները։ Նվիրված հայր էր, ով ապրում էր իր երկրի ու ընտանիքի համար։

Ընտանիքը՝ կյանքի կենտրոնում
Ամենից շատ ժամանակ անցկացնում էր ընտանիքի հետ։ Երազում էր ունենալ որդի և հայրական մեծ տուն։ Երազանքներից շատերը իրականություն դարձան։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նվիրված ընկեր, լավատես ու հայրենասեր։ Շրջապատ էր ստեղծում իր ներկայությամբ, իսկ ծառայությունը դարձավ նրա կյանքի ուղին։

Հատկանիշները
Հայրենասիրությունը գերակա արժեք էր նրա համար։ Լավատես էր, երբեք չէր ընկրկում՝ նույնիսկ դժվար պահերին։

Վերջին խոսքը
«Ես գիտեմ՝ դու ուժեղ ես, ու անկախ իմ հետ ինչ էլ լինի, դու երեխեքին լավ կնայես»։

Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19-ին՝ Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում։ Խոցել է թշնամու երեք տանկ, սակայն ինքն էլ վիրավորվել է տանկի սнарядից։ Արյունահոսության պատճառով նրան չի հաջողվել փրկել։