
Ծնվել է
1995թ. հուլիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղում։
Ուրախության աղբյուրները
Սիրում էր ընկերներին, հոգ էր տանում կենդանիների նկատմամբ։ Երեխաներն ու որսորդությունը նրա սիրելի զբաղմունքներից էին։
Ընտանեկան կյանքը
Սիրված հայր էր։ Երեխաների հետ խաղալը նրա ամենասիրելի զբաղմունքն էր, իսկ ընտանիքի բարօրությունն՝ ամենակարևոր նպատակը։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես լավ մարդ՝ միշտ օգնող և հասնող։ Մարդկային էր, բաց ու հոգատար։
Յուրահատկությունները
Անսահման աշխատասեր էր, վճռական ու նվիրված։ Նրա պարզությունն ու ուժը վարակիչ էին։
Վերջին խոսքը
«Նորմալա ամեն ինչ…»։ Երեխաներից էր հարցնում, կարոտն անչափ մեծ էր։
Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19-ին՝ Հաթերքի դիրքերում։ Մարտի դաշտում մնաց մինչև վերջ՝ իր տարածքի պաշտպանությամբ ապրելով ու ընկնելով։