hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Հաջինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1981թ. ապրիլի 10-ին՝ Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Թատրոնը, բեմադրությունները, ներկայացումներն ու մարդկանց զվարճացնելը։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Սրտաբաց, ուրախ, աշխատասեր, հայրենասեր և հումորով մարդ էր։

Երազում էր
Դառնալ հայտնի դերասան։ Միշտ ասում էր՝ «Եթե մահանամ, թող բեմի վրա լինի»։

Յուրահատկություններ
Իր հետ օրերը երբեք տխուր չէին անցնում։ Նա միշտ օրը դարձնում էր ուրախ և վառ։

Սիրում էր
Սցենարներ գրել։

Վերջին զրույց
Ասել է, որ անպայման հետ է գալու, խնդրել է սպասել իրեն՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Վերջին հերոսական մարտը եղել է
Վարդենիսում։