hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Սաֆյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ մայիսի 3-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, ծնողները, և եղբայրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծնողների, եղբոր և եղբոր երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հայրենասեր և ռազմական ոգով լի անձնավորություն էր։

Երազում էր
Շարունակել հայրենասիրական գործունեությունը։ Նաև երազում էր, որ մորաքրոջ տղան իր պես կոչումներ ստանար, դառնար կապիտան, և միասին պաշտպանեին հայրենիքը։

Սիրում էր
Գյուղի կյանքը, կապված էր հողի ու տան հետ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Նա ղեկավարում էր ամբողջ Սիսիանի մոբիլիզացիան։