
Ծնվել է
1998 թ․ սեպտեմբերի 14-ին, Լոռու մարզի Լեռնանց գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքի ամեն մանրուք։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերուհու, ընկերների, բարեկամների և ուսանող ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, լավ խորհուրդներ տվող և ամեն ինչից գլուխ հանող էր։
Երազում էր
Ամուսնանալ սիրած աղջկա հետ և աշխատել։
Յուրահատկություններ
Տան մեջ ամեն մանրուքից ուրախանում էր։ Սիրում էր տոնածառ զարդարել և լույսեր կախել։
Վերջին խոսքերն էր
«Մենք լավ ենք, լավ ա լինելու։ Մենք կռվից հեռու ենք, չմտածես։ Հեսա կռիվը կվերջանա»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Հադրութում։ Շրջափակման մեջ են ընկել, թաքնվել նկուղներում։ Արմենը վիրավոր է եղել, բայց վիրավոր ընկերներին մենակ չի թողել։