hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, քույրիկի, ընկերների և հորեղբոր տղայի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելացի, բանիմաց, գրագետ և մեծերին հարգող էր։

Երազում էր
Ընդունվել համալսարան և բարձրագույն կրթություն ստանալ։ Նա ընդունվել էր համալսարան, սակայն այդ մասին իմացել էր ծառայության ընթացքում։

Սիրում էր
Կատակներ անել։

Վերջին խոսքերն էր
«Մեզ տեղափոխում են։ Իմ մասին ինչ էլ ասեն՝ դու չհավատաս։ Եթե մի բան էլ պատահի, լուրը արագ կիմանաք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 31-ին, Մարտունիում։

«Ինչ էլ լինի, միասին ենք լինելու»
Չի թողել ընկերոջը։