hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Մաթեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1960 թ․ մարտի 19-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում։

Նրա համար հայրենիքն անձնական հարց էր, իսկ պայքարը՝ հոգու կանչ…
Ինժեներ, երկրապահ, պատգամավոր, փոխմարզպետ՝ Դավիթն իր բոլոր դերում նույնն էր՝ բանական, արդար, անզիջում։

Համառություն հայրենի հողի համար
Նա առաջինն էր, ով Կարճեւանում խորհրդային հողատարածքը բաժանեց գյուղացիներին՝ արժանանալով պատժի, բայց չնահանջեց երբեք։

Անհատներ կան, որ առանց իշխանության էլ… միշտ երեւում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով…
Թումանյանի խոսքերը ամբողջությամբ բնորոշում են նրան

Միշտ իր ժողովրդի հետ
Նա ոգեշնչում էր մյուսներին՝ խոսքը խոսք էր, պատիվն՝ անխախտ։ Իր սառնասրտությամբ նույնիսկ գերիների նկատմամբ հարգանք էր ցուցաբերում։

Երազում էր
Հզոր Հայաստան, արդարություն, խաղաղություն։ Նրա անավարտ ծրագրերը շարունակում են ապրել Սյունիքում։

Հերոսը
Նա չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։

Վերջին մարտը
2020 թ․ Հոկտեմբերի 22-ին դարձավ հավերժական լեռ՝ Սյունիքի երազանքների պահապան։