
Ծնվել է
2001 թ․ մարտի 20-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը, սպորտը և սպորտսմեն դառնալու միտքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, քույրերի և եղբայրների հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեսիրտ, մեծահոգի, ընկերասեր և ծնողասեր երիտասարդ էր։
Երազում էր
Սպորտային մեկնաբան դառնալ։
Սիրում էր
Ստեղծագործել։
Վերջին խոսքերն էր
«Իմ ընկերները զոհվել են, ես ո՞նց կարամ մնամ։ Պետք է գնամ ու ընկերներիս փոխարեն կռվեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 5-ին, Ամարասում։ 8 հոգով 250 հոգու դեմ են կռվել։ Ցանկացել են հետ նահանջել։ Ընկերները փախել են, իսկ նա իր վրա է վերցրել պաշտպանությունը և հերոսաբար զոհվել։