
Ծնվել է
1979 թ․ սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ անձնավորություն էր, ընկերներին նվիրված։
Երազում էր
Ամուսնանալ և ընտանիք ունենալ։ Այդ երազանքները կատարվել են։
Յուրահատկություններ
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ։
Սիրում էր
Կտավի վրա նկարել, իր մոտ շատ լավ էր ստացվում։
Վերջին խոսքեր
Դրոշը դրել է սարի վրա ու ուրախացած ասել․ «Տղերք, սարը գրավեցինք»։ Իջել է, որ օգնի վիրավորներին և զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին։