hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մարտի 11-ին Երևանում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, ընկերների և բարեկամների հետ։ Միշտ շատ հարցեր էր տալիս և շատ շփվող էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և հայրենասեր էր։

Երազում էր
Պատմաբան դառնալ և «Մուսա լեռան 40 օրը» վեպը կարդալ։ Կարդում էր պատմական գրքեր։

Յուրահատկություններ
Մեծ սեր և հարգանք ուներ ծնողների նկատմամբ։ Շատ պատասխանատու էր և չէր սիրում սուտը։

Սիրում էր
Սիրում էր պատմություն ուսումնասիրել, պատմական գրքեր կարդալ, գիրք գրել և ուսումնասիրել տարբեր երկրների մասին։

Վերջին խոսքերն էր
«Լավ եմ, չեմ կարող երկար խոսել։ Ընկերներս էլ պետք է զանգեն իրենց ծնողներին»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Ջրականում։