
Ծնվել է
1999 թ․ սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աստված, հոգևոր կյանքը և սպորտը։ Շատ բաց, մաքուր, մարդամոտ, աստվածապաշտ անձնավորություն էր։ Սովորում էր Գյումրու համալսարանում։ Բռնցքամարտիկ էր և շատ հաղթանակներ էր ունեցել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և համագյուղացիների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լուսավոր, բաց, մաքուր, մարդամոտ երիտասարդ էր։ Շատ շփվող էր, օգնող, հասնող բոլորին։
Երազում էր
Ավարտել համալսարանը, աշխատել և օգնել ընտանիքին։
Յուրահատկություններ
Բնավորությամբ շատ հասնող էր, բարությամբ ու սիրով լցված բոլորի հանդեպ։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, ես էլ պետք է պատերազմեմ անօրենի դեմ։ Սա չարի և բարու պատերազմ է։ Ես պիտի Հիսուսի զորքի հետ պատերազմեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 17-ին։