
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Նրա ընտանիքը մինչ այդ ապրել էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդու ցանկությամբ վերադարձել էին հայրենիք, որպեսզի նա ծառայեր իր երկրում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ծառայությունը։ Նա դիպուկահար էր և մեծ նվիրումով էր կատարում իր պարտքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կատակասեր, ընկերասեր և զիջող էր։ Երբեք չէր նեղացնում մարդկանց, ուրախ, հպարտ ու լավատես էր։
Սիրում էր սովորել, կարդալ, շփվել, մեծ հարգանք ու սեր ուներ շրջապատի հանդեպ, նպատակասլաց էր։
Երազում էր
Տուն ունենալ։ Նրա երազանքն իրագործվեց։
Յուրահատկություններ
Նա ծնողասեր էր և մեծերին խորապես հարգում էր։
Սիրում էր
Սովորել, գրքեր կարդալ, նվագել, երգել և երգեր գրել։
Վերջին խոսքերն էր
«Շատ կարոտել եմ, մամ։ Պատերազմ է լինելու, մա՛մ… Չէ, խաբում եմ, ոչ մի բան չի լինելու։ Կարոտել եմ ձեզ։ Շատ եմ ուզում գամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 2-ին։ Այդ օրվանից ընտանիքը ոչ մի լուր չուներ նրա մասին։