hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Ագանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մայիսի 26-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարի, կամեցող և շատ ընկերասեր էր։

Երազում էր
Ուսումը շարունակել։ Արտերկրում աշխատել և իր նպատակներն իրագործել։

Յուրահատկություններ
Ուրախ էր, առույգ և սիրով լցված դեպի կյանքը։

Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, մեզ բերել են Հադրութ։ Լողանանք, մաքրվենք։ Ամեն ինչ լավ ա, հանգիստ եղեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Հադրութում։