
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 17-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դրական ամեն ինչ։ Սիրում էր կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Նաև ազատ ժամանակ սիրում էր կարդալ գրքեր և լսել երաժշտություն։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ընկերասեր, ազնիվ, հայրենասեր, հավասարակշռված, բարի և նպատակասլաց տղա էր։
Երազում էր
Մասնագիտանալ և կրթվել։
Յուրահատկություններ
Ծայրահեղ լուրջ էր, գաղտնապահ։
Սիրում էր
Նկարչությամբ զբաղվել։ Համագործակցում էր ոսկերիչների և մուլտֆիլմ ստեղծողների հետ։ Զբաղվում էր նաև մանրանկարչությամբ։ Նրա մասին նկարահանվել է «Չպարտվածները» ֆիլմը։
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ ա, նորմալ ա»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Մատաղիսում։ Տասը հոգով դիմակայել են հարյուրավոր թշնամիների։
Նահանջի հրամանին չեն ենթարկվել և մինչև վերջ կռվել են։