hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պողոս Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1971 թ․ փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դրական միջավայրը, առօրյա ուրախությունը, ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Կենսուրախ, մարդամոտ, խիստ, ընկերասեր, ազնիվ։

Երազանքները
Ունենալ մեքենա, որը հետո կդառնա ռետրո, շատ թոռնիկներ ունենալ։

Ստեղծագործություններ
Նկարում էր։

Վերջին զրույցը
Որդին ծառայության մեկնելուց առաջ ցանկացավ գրկել հորը, բայց նա այդ պահին նայեց խիստ հայացքով և ասաց․ «Ձիգ պահի՛ քեզ»։ Այդ պահին դեռ չգիտեին, որ հայրն էլ է գնալու պատերազմ։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Քարվաճառում։