
Ծնվել է
1952 թ․ նոյեմբերի 13-ին Երևանում։
Ուժի աղբյուրը
Շունչ էր առնում թոռնիկներից, երջանկանում՝ ընտանիքի և հայրենիքի կողքին։
Նվիրվածություն մարդկանց
Ճակատագրով մարտիկ, կյանքով՝ բարի ու խոսքի տեր։ Մարդ, ով միշտ պահում էր իր խոստումները։
Երազած ու հավատացած
Միշտ ասում էր․ «Կաշառակերություն չպիտի լինի»։ 2018-ի հեղափոխությունն ընդունեց որպես լույսի և հույսի նշան․ «Լա՛վ է լինելու»։
Բնավորության կերպար
Պահանջկոտ էր, առաջին հերթին՝ ինքն իր հանդեպ։ Հետևողական էր ու երբեք գործը կիսատ չէր թողնում։
Ընտանիքի մասին հոգածությունը
Եղբորը պատվիրել էր հեռու մնալ պատերազմից․ «Գոնե մի՛ տղամարդ պետք է մնա՛ ընտանիքում»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Զանգելանում։ Ասում էր․ «Մնացեք կողքս»։ Մինչև վերջին շունչը մնաց առաջին գծում։