hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Ալեքսանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982թ. փետրվարի 10-ին Ղազախստանում։

Ուրախանում ու ոգեշնչվում էր
Ամեն փոքր բանով, հարազատներով, ընտանիքով, իր կյանքով։

Կնոջը «Լուսո» էր ասում
Նրա հայտնվելով կյանքը լուսավորվել էր։

Նրան հիշում են որպես
Անսահման հոգատար, բոլորին օգնող, նվիրված ու ուշադիր։

Ուներ մի պարզ երազանք
Սեփական տունն իր երեխաների համար։ Չհասցրեց վայելել կյանքի պարգևները։

Բնավորության գծերը
Սրտի մարդ էր՝ դրական, բարի, ընկերասեր։ Սիրում էր համերաշխություն ու ստեղծել ջերմություն։

Քանդակագործ էր
Նկարում էր, գերեզմանաքարեր էր պատրաստում նաև մեքենաներ էր նորոգում։

Վերջին խոսքը
Ասաց. «Երեխեքիս լավ կնայես, ես անպայման կգամ»։ Բայց չհասցրեց…

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 14, Ֆիզուլի։

Գնաց հանուն ընկերների`
Թիկունքը բաց չթողնելով։