hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշուռ Իսախանով
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 8-ին Երևանում։

Երազանքների ճանապարհին
Ճարտարաշինարարական քոլեջում էր սովորում։ Մաթեմատիկան հեշտ էր տրվում։ Երազում էր դառնալ ծրագրավորող։ Ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Մա՛մ, ամեն ինչ կանեմ, թև ու թիկունք կլինեմ քեզ
Մայրն ու ընտանիքն էին նրա ամենամեծ ուժը։

Հոգատար էր բոլորի հանդեպ
Բոլորին օգնում էր։ Լուռ, բայց անկեղծ հոգատարությամբ էր լցված։ Ցանկացած առիթի ծաղիկները չէր մոռանում։

Հավատով ապրող հոգի
Ամեն երեկո երեք լեզվով «Հայր մեր» էր ասում։ Աստծով էր ապրում։ Դեմքին խաղաղություն կար։

Վերջին զանգը
Հոկտեմբերի 26-ին, Մարտունի 2-ում։ Կատակով ասաց․ «Սափրվել եմ, պետք ա «Հետք» -ից գան՝ նկարահանեն»։

Վերջին օրերը
Ուազի մեջ են եղել, երբ ԱԹՍ-ն խփել է։ Միշտ ասում էր․ «Մենք բունկեռների մեջ ենք»։

Մարտի դաշտում
Զոհվեց 2020 թ․ հոկտեմբերի 29-ին։