hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ջոն Հունանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Նրա միակ շարժիչ ուժը
Հայրենիքն էր։ Դրանով էր ապրում, դրանով էլ գնաց կռվի։

Ընկերությունն իր համար հավասար էր ընտանիքին
Ժամանակն անցկացնում էր դասընկերների հետ։

Նրան հիշում են որպես…
Բարի, հասնող, հավատարիմ ու կազմակերպող։ Ընկերասեր էր՝ խորին իմաստով։

Երազում էր
Իր մեքենան ունենալ։ Չհասցրեց իրականացնել։

Յուրահատուկ կողմերը
Մեծերին միշտ հարգանքով էր մոտենում։ Խելացի էր, հասուն, հավատարմության օրինակ։

Վերջին խոսքը
«Մա՛մ ջան, ինձ տեղափոխում են ուրիշ հիվանդանոց։ Եթե չպատասխանեմ, մի՛ վախենա»։ Սակայն գնում էր առաջնագիծ։

Վիրավոր վիճակում վերադարձել է մարտի դաշտ
Պայքարել է մինչև վերջ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Հադրութում։