hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիք Կարճիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Ուժի աղբյուրը
Նրան ոգեշնչում էր ձգտումը դեպի առաջընթաց։ Ցանկանում էր կյանքը կառուցել իր նպատակների շուրջը։

Մտերիմ հարաբերություններ
Ժամանակն անցկացնում էր ընկերների, ընկերուհիների և հարազատների հետ՝ միշտ զգալով ջերմության և կապի կարիքը։

Նկարագրությունը հարազատների կողմից
Բարի, պատասխանատու, նվիրված ու նպատակասլաց անձնավորություն էր։

Երազանքները
Ցանկանում էր կրթությունը շարունակել արտասահմանում, սովորել և աշխատել՝ ձեռք բերելով կյանքի նոր հորիզոններ։

Յուրահատկությունները
Յուրաքանչյուր մարդու համար փոքրիկ ուշադրություն էր գտնում։ Սրտանց նվերներ էր պատրաստում։

Ստեղծագործական կողմը
Ինքնուս նկարում էր՝ իր աշխարհն արտահայտելով գծերով ու գույներով։

Վերջին խոսքը
«Ամեն ինչ լա՛վ ա։ Ես լավ եմ, դուք ո՞նց եք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Ջաբրայիլում։