
Ծնվել է
1998 թ․ դեկտեմբերի 15-ին Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղում։
Ուժի աղբյուրը
Նրան ոգեշնչում էին հայրենիքն ու ընտանիքը։
Մտերիմ հարաբերություններ
Սիրում էր լինել ընտանիքի, ընկերների և սիրած էակի կողքին։ Ամուսնանալու պլաններ ունեին։ Կապը մինչև օրս պահպանվել է։
Նկարագրությունը հարազատների կողմից
Նրան հիշում են որպես հումորով, խոսքի տեր, ուրախություն պարգևող, ընկերասեր մարդու։
Երազանքները
Մեծ երազանք ուներ՝ աշխատել այնպես, որ հայրն այլևս չաշխատի։ Ցանկանում էր արժանապատիվ ապագա ստեղծել։
Յուրահատկությունները
Օժտված էր ձեռքի շնորհքով։ Ինչ հանձնարարեին, վստահորեն անում էր։
Վերջին խոսքը
«Մե՛րս, չմտածես։ Ամեն ինչ շատ լա՛վ ա լինելու»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Քելբաջարում։ Արժանապատվորեն կռվեց մինչև վերջ։