
Ծնվել է
1980 թ․ հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Հայրը եղել էր ազատամարտիկ։ Հայկն այդ ոգով էր մեծացել։
Ոգեշնչման աղբյուրը
Նրա ներշնչանքը հայրենասիրությունն էր, որի կրակը մանկուց վառ էր սրտում։
Ընտանիքի հետ
Ժամանակն անցկացնում էր եղբոր երեխաների ու ընտանիքի հետ` կիսվելով ջերմությամբ։
Մարդ տեսակը
Բարությամբ ու կամեցողությամբ շրջապատի սրտերը նվաճել էր։
Բոլորը հիշում են
Նրա բարության ու անշահախնդիր վերաբերմունքի մասին։
Երազում էր
Խաղաղության մասին։
Վերջին խոսքը եղբորը զոհվելուց րոպեներ առաջ
- Ախպեր սրանք են հիմար, հո ես էլ հիմար չեմ, էրեխեքն այնտեղ զոհվում են ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ, 300 սնարյադ խփել ենք մնումա 5 հատ գնամ շուտ խփեմ ու գամ...
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Արա լեռում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։