hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վանիկ Մաթեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ հոկտեմբերի 28-ին Երևանում։

Ուժի աղբյուրը
Իր ընտանիքը և մտերիմները։

Դժբախտ է այն մարդը, ով Վանիկին չի ճանաչել
Այնքան բարի ու նվիրված էր, որ ընկերոջ համար պատրաստ էր կյանքը տալ։

Նվիրված սրտով
Սիրում էր անցկացնել ժամանակը ընտանիքի և ընկերների հետ։ Սիրած աղջկա հետ միասին պլաններ էին կառուցում։

Անհատականության նրբությունները
Սիրում էր կենդանիներին։ Շատ պարզ, ճշտախոս, ազնիվ։

Երազանք, որին չհասցրեց
Մեծ ցանկություն ուներ քույր ունենալ։ Իր զոհվելուց հետո այդ երազանքն իրականացավ՝ ծնվեց իր քույրը։

Վերջին խոսքերից
«Վանի՛կ, ամեն ինչ նորմա՞լ ա»։ «Հա՛, ամեն ինչ լա՛վ ա։ Մոտակա օրերին կգամ»։

Սրա համար չենք եկել։ Այստեղ ենք ուրիշ բանի համար
Երբ տեսել էր, որ ընկերները մարտի դաշտում վիճում են, բարկացել էր ու ասել, որ դրա համար չեն եկել։ Կա ավելի վեհ ու մեծ զգացմունք։ Վիրավոր ընկերոջը ձեռքով քաշելով դուրս է բերել ևփրկել նրա կյանքը։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6-ին, Շուշիում։

Մարդ, որ ապրում էր ուրիշների համար
Չէր սպասում փառքի, չէր ուզում հերոս կոչվել։ Նա ամբողջ կյանքը նվիրել էր ուրիշներին՝ ուժ ու սեր տալու համար։