hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում։

Իր կյանքի ոգևորությունը
Սիրում էր ամեն ինչ, ավելի շատ՝ մարդկանց։ Օգնում էր ծերանոցներին ու մանկատներին։

Ճշմարտության ուղիով
Չէր համակերպվում անարդարության հետ։

Երազանքների մասին
Տունը շենացնել։ Մարդասեր ու հոգատար էր՝ պատրաստ ամեն դժվարություն անցնել հանուն ընտանիքի։

Ամեն օրը գրի էր առնում
Իր ապրումները, արածն ու անելիքը թողնում էր թղթի վրա։

Վերջին խոսքերից
Երբ եղբայրն ասել էր, թե ինչ կուզի, որ ուղարկի, պատասխանել էր․ «Դու ոնց որ լավ չես հասկանում…»։ Շրջափակման մեջ էին։

Վերջին քայլը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Հադրութում։ Կամավոր գնաց վիրավորներին օգնության։ Ասաց․ «Թիկունքը պահեք, գնամ, բերեմ»։ Վիրավոր ոտքով ընկավ ռմբակոծության տակ։