hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ ապրիլի 11-ին Երևանում։

Ոսկերչությամբ էր զբաղվում
Մանրակրկիտությունն ու համբերությունը նրա կյանքում կարևոր դեր ունեին։ Սիրում էր արդյունքը տեսնել, նվիրումով աշխատել։

Ընտանիքը՝ ոգեշնչման աղբյուր
Ուներ երկու երեխա։ Ժամանակը անցկացնում էր միայն ընտանիքի հետ։ Երազում էր տեսնել, որ իր երեխաներն ապրում են արժանապատիվ ու խաղաղ երկրում։

Բնավորությամբ՝ հեզ և համեստ
Ընկերները նրան հիշում են որպես լուռ, աննկատ, բայց մեծ հոգով մարդ։ Հենց իր հանգստությունն էր նրան սիրելի դարձնում բոլորի կողմից։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 13-ին՝ եղբոր հետ, կարծես հրաժեշտ էր տալիս։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ֆիզուլիում։ Շրջափակման մեջ էր հայտնվել։