hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաչագան Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզի Թորոս գյուղում։

Ուրախանում և ոգեշնչվում էր
Իր հայրենիքով։ Այդ սերն էր, որ դարձավ նրա կյանքի ամենօրյա շարժիչը։

Սեր և ընտանեկան ջերմություն
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ։

Ուներ սիրած էակ
Նշանվել էին։

Նրան հիշում են
Որպես բարի, աշխատասեր մարդ, ով միշտ պաշտպանում էր թույլերին։

Մեծագույն երազանքը
ԼՂՀ հողերի վերադարձն էր։ Այդ երազանքով էր ապրում ու կռվում։

Մարդկային պարզություն
Սիրում էր խոսել մարդկանց հետ, լսել ու հասկանալ, թե ինչպես կարող է օգնել։

Վերջին զանգը
-Ջաբրայիլում եմ, էլ չզանգե՛ք, ես կզանգեմ։

Երեք ընկերներին ճանապարհել է ետ
Ինքն առաջ շարժվել պայքարելու։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Ջաբրայիլում։

Մնաց որպես օրինակ
Որպես սիրող որդի, հավատարիմ զավակ և հերոս, ով մնաց այնտեղ, որտեղ ինքը պետք էր։