
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 23-ին Լեռնային Ղաբաղի Ասկերան քաղաքում։
Մարդկանց շրջապատում
Ամենից շատ ժամանակ էր անցկացնում ընկերների ու հարազատների հետ։ Բարի էր, համեստ, հանգիստ։
Երազանքի ճանապարհին
Երազում էր բանակից վերադառնալուց հետո եղբոր համար տուն առնի։ Ունենալ լավ ընտանիք։
Հատկանիշներ, որ հիշում են բոլորը
Ազնիվ էր, պատրաստակամ, բարյացակամ։ Ուներ յուրահատուկ բարություն, որ տարածվում էր շուրջը։
Վերջին զանգը
2020 թ․ հոկտեմբերի 11-ի առավոտյան բոլորի հետ խոսեց․ «Լավ տեղ են տանում»։ Մարտունի 3-րդ պաշտպանական դիրքից տարան Հադրութ։
Վերջին մարտը
Նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին, յոթանասուներեք հոգանոց վաշտով տեղափոխվեցին։ Բայց ոչ ոք ողջ չմնաց։