hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 24-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։

Նրա սրտում արմատացած էր գյուղն ու հողը
Դրանց հետ էր կապում իր ապագան։

Սերը գյուղի հանդեպ
Սովորում էր խոհարար-հրուշակագործի մասնագիտությունը, բայց ամենաշատը ոգեշնչվում էր հողագործությունից, անասնապահությունից, գյուղի շենությունից։

Միշտ շրջապատված սիրով
Ընտանիքի ու ընկերների հետ էր անցկացնում ժամանակը, սրտաբաց ու հարգալից էր բոլորի հանդեպ։

Դավիթը ուրախություն էր բերում
Ուներ առանձնահատուկ հումոր, որի շնորհիվ տխրությունն իր կողքին տեղ չուներ։

Ամեն ինչ լավա, դուք ձեզ լա՛վ նայեք
Վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 8-ին։

Հերոսական դիրքում
Հադրութում՝ մարտի ժամանակ, արդեն ոտքից վիրավոր էր։ Չհեռացավ դիրքից, օգնեց վիրավորներին, տեղափոխեց զոհվածներին։

Վերջը՝ կանգուն
2020 թ․ հոկտեմբերի 9-ին։ Զոհվեց հրազենային վնասվածքից՝ մնալով մինչև վերջ՝ ուժեղ, լուռ ու հավատարիմ։