
Ծնվել է
1976 թ․ հունիսի 17-ին ԼՂՀ, Մարտունու շրջան։
Ճանապարհ դեպի ծառայություն
Մասնակցել էր Մոսկվայի սպայական դասընթացներին։ Ծառայությունն անցկացնում էր Եղնիկներում՝ տանկային զորքերում։
Կյանքի ուղին
2000 թ․-ականներին քաղաքացիական կյանք էր ընտրել՝ մեկնելով արտագնա աշխատանքի։ Վերադառնալով՝ զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Ուներ ռեստորան։
Բնավորության գծերը
Բոլորը հիշում էին նրան որպես կազմակերպված, մաքրասեր, կարգապահ ու ջերմ մարդ։
Սրտում արվեստով
Նկարում էր։ Հավաքում էր հին իրեր։ Դա նրա հանգստի լեզուն էր։
Երազանքները
Չնայած վերադարձել էր քաղաքացիական կյանքի, բայց երբ հարկ եղավ, մարտի դաշտ մեկնեց՝ պաշտպանելու այն հողը, որտեղ ծնվել էր։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 19-ի հեռախոսազրույցում ասաց․ «Էդ վերևներն ի՞նչ են ասում», երբ լսեց զինադադարի խոսակցությունները։ Բայց ինքն ընտրեց մնալ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին։ Երբ ջոկի հրամանատարը գնաց տեղանքը ուսումնասիրելու, Արտակը ցանկացավ միանալ։ Սակայն հրամանատարը չթողեց։ Պայթյունի ձայնը լսելով, վերադաձել էր ու տեսել, որ բոլորը զոհվել են։