hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեորգի Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի հունվարի 19-ին, Արարատի մարզի, Հայանիստ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։ Բոլորին օգնում էր, բոլորին հասնող անձնավորություն էր։ Միշտ պատրաստ էր դիրքեր գնալու։ Սկսել էր սիրել մի աղջկա։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեհոգի, բարեհամբույր, մեծատառով մարդ, բոլորին օգնող։

Երազում էր
Ունենալ աշխատանք, ընտանիք և աղջիկ։

Յուրահատկություններ
Չափավոր էր խոսում, բայց իր ամեն խոսքը խորիմաստ էր։

Սիրում էր
Կենդանիներին։

Վերջին խոսքերն էր
Գիշերը զանգել է մայրիկին, ասել է՝ «Տեղ եմ գնում, մի անհանգստացեք, երբ կարողանամ՝ կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Տարել են Զանգելան ավտոբուսներով։ Թշնամին հարձակվել է ավտոբուսի վրա, և երկարատև մարտ է ընթացել։