
Ծնվել է
1997 թ․ հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքը, ընկերները, նվիրվածությունը։
Նվիրված կապեր
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, ընկերների և սիրելի հարսնացուի հետ։ Սրտով կապված էր բոլորին։
Նրան հիշում են որպես…
Աշխատասեր, թասիբով, բոլորին հասնող։ Յուրահատուկ սիրով են հիշում։
Երազանքները
Ցանկանում էր ամեն ոլորտում զարգանալ։ Միշտ ձգտում էր ավելին սովորել, աճել։
Հատուկ սովորություններ
Սիրում էր կերակուր պատրաստել, նկարում էր, ձգտում էր ամեն բան փորձել։
Վերջին խոսքը
«Մա՛մ ջան, ես չգնամ, կողքինը չգնա… թշնամին գա իմ քույրերի, մայրիկի մոտ… ես պետք է գնամ հայրենիքը պաշտպանեմ»։
Չորս հոգով պահել էին դիրքը
Փրկելով 100 հոգանոց գունդը։
Չէ, կմնամ մինչև վերջ
Ասել էր ու չէր նահանջել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Հադրութի Տող գյուղում։