hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Ոսկանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 14-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Հաղթանակի ուժը
Ուրախանում էր իր հաղթանակներով։ Ամեն ինչից ոգեշնչվում էր, հատկապես՝ պայքարից ու արդյունքից։

Ընկերական կապեր
Ժամանակը նվիրում էր ընկերներին։ Խոր հարաբերություններ ուներ, վստահում էր շրջապատին։

Բարությամբ հիշվող
Թասիբով, բարի, մեծերին օգնող ու հասնող։

Երազանքները որպես նպատակներ
Պլանավորում էր բանակից հետո շարունակել ուսումը, դառնալ ծրագրավորող։

Հպարտ էր
Չէր համակերպվում անարդարության կամ վտանգի հետ։

Վերջին խոսքը
«Մա՛մ, ես քեզ շատ եմ սիրում… Եթե ես չգնամ, բա ո՞վ պիտի գնա… Ավելի լավ է մեռնել, քան խրխռալով ապրել»։

Իմ տղերքը վերևում են, ես չեմ թողնի իրանց
Ասել է վիրավորներին իջեցնելուց հետո ու վերադարձել դիրքեր։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Իշխանաձորում։