hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչատուր Ազիզյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Ուժի աղբյուրը
Սիրում էր ձեռքը գործի մեջ պահել, չէր համակերպվում անգործության հետ։ Նրա եռանդը վարակիչ էր։

Անկեղծ ու հոգատար էր
Ընկերների ու ծնողների հանդեպ։

Նրան հիշում են որպես…
Բարեհամբույր, նպատակասլաց, բոլորին հասնող։ Լավ մարդ էր՝ բառի ամենաբարձր իմաստով։

Երազանքները որպես նպատակներ
Պլանավորում էր վերադառնալ ծառայությունից, գտնել լավ աշխատանք, ամուսնանալ ու ընտանիք կազմել։

Վերջին խոսքերը
«Մա՛մ ջան, ես լավ եմ։ Քիչ մնաց, գալու եմ շուտով։ Դուք ձեզ լա՛վ նայեք…»։ Կապն ընդհատվեց։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Ջաբրայիլում։