
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։
Սերը կյանքի նկատմամբ
Սպորտով էր ապրում։ Իր կյանքը սիրելով՝ ուրիշներին էլ էր ոգեշնչում։
Ընտանիքի ջերմությունը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ՝ իրենց մեջ գտնելով հենարան։
Նրան հիշում են որպես…
Ընկերասեր, շփվող ու մարդամոտ։ Կյանքով լի, միշտ հարգալից։
Չիրականացած երազանքը
Ցանկանում էր բանակից վերադառնալ, տուն ունենալ Երևանում, աշխատել ու քրոջ հետ հասնել բարձունքների։
Յուրահատուկ մոտեցում
Իրեն բնորոշ էր՝ ամեն բան սիրով անել։ Այդպես էր ապրում, այդպես էլ հայրենիքն էր պաշտպանում։
Վերջին զանգը
«Մա՛մ ջան, լավ եղեք, ձեզ լավ նայեք»։ Երկու ժամ մայրիկի հետ խոսեց, բայց չասաց, որ առաջնագծում է։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։