
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 14-ին Արագածոտնի մարզի Զովասար գյուղում։
Ուրախության աղբյուրը
Սիրում էր շրջապատված լինել ուրախ մարդկանցով։ Ընտանիքը նրա ուժն էր, ընկերները՝ հոգու ջերմությունը։
Մտերիմ կապերը
Ժամանակը նվիրում էր հարազատներին։ Սիրում էր ու սիրվում՝ լուռ, առանց աղմուկի։
Ընկերներն ասում են
Ազնիվ էր, բարի, ճարպիկ ու հավատարիմ։ Նման մարդիկ քիչ են՝ իսկական լուսավոր մարդ։
Երազանքները
Ցանկանում էր աշխատել, տուն կառուցել, ամուր ընտանիք կազմել։
Սիրտը երևում էր մանրուքներում
Մարդկանց օգնելը, ժպիտ պարգևելը նրա բնույթն էր։ Լավությունը նրա սովորական գործողությւնն էր։
Վերջին խոսքը
«Մենք շատ լավ ենք, մի՛ վախեցեք։ Մենք հզո՛ր ենք»։
Կազմակերպում էր ամեն բան
Սնունդից մինչև փրկարար գործողություններ։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։