
Ծնվել է
1997 թ․ փետրվարի 3-ին Երևանում։
Սրտի ուրախությունը
Երգն ու նվագը նրա հոգին էին։
Ժամանակն անցկացնում էր
Ընկերների, ծնողների, բարեկամների հետ՝ ջերմությամբ լի։
Ընկերներն ասում են
Բարեհամբույր էր, ժպտերես, նվիրված։ Նրա ներկայությունը բերում էր խաղաղություն։
Երազում էր
Ելույթ ունենալ մեծ բեմերում՝ երգով պատմել իր կյանքի մասին։
Միշտ ուրախացնում էր մարդկանց
Ամեն տեղ ստեղծելով ժպտացող մթնոլորտ։
Ստեղծագործ հոգին
Գրում էր իր հինգ ընկերների մասին գրքեր, երգերի քավրներ /երաժշտական կոմպոզիցիա/ էր ստեղծում՝ թողնելով իր սրտի ձայնը։
Վերջին խոսքը
«Լավ եղեք, լա՛վ մնացեք։ Մի՛ մտածեք, ամեն ինչ լավ ա… Ես ձեզ շա՛տ եմ սիրում»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Ջաբրայիլում։