
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 23-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում։
Ուրախության աղբյուրը
Երաժշտությունն էր նրա կիրքը, նրա լեզուն։
Սրտին մոտ մարդիկ
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ՝ ում ներկայությունը խաղաղություն էր բերում։
Ընկերների աչքով
Բարի էր, համեստ, հասկացող։ Միշտ կարողանում էր հանգստացնել՝ նույնիսկ լռությամբ։
Երազանքները
Ցանկանում էր դառնալ DJ, խորանալ արվեստում ու դրա միջոցով ինքնարտահայտվել։
Համեստությունն
Առանձնացնում էր նրան։ Երբեք չէր ձգտում ուշադրության։
Վերջին զրույցը տատիկի հետ
«Ո՞նց ես, տատիկ ջան։ Ամեն ինչ լավ ա։ Երկար չեմ կարա խոսեմ։ Զարյադկեն նստում ա… լավ մնա, տատի՛ ջան»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։