hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 9-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում։

Ապրում էր պարզությամբ
Իր առօրյայի մեջ էր գտնում երջանկություն ու ներշնչում։

Մոտ մարդիկ
Սիրում էր լինել ընկերների շրջապատում, ուր գնահատվում էր նրա հոգատարությունը։

Ընկերների աչքով
Բարի էր, հոգատար, հասնող, երբեք չէր մերժում՝ լինի բարեկամ, թե անծանոթ։

Աշխատասեր էր
Ամեն գործին մոտենում էր պատասխանատվությամբ։

Ստեղծագործ միտք
«Ամեն մայրամուտ ունի լուսաբաց, բայց տարիները չունեն վերադարձ»։ Նրա խոսքերում կյանք կար։

Վերջին խոսքը
Մայրիկի ծննդյան օրը զանգեց․ «Շնորհավոր, մա՛մ։ Ստեղից պրծնենք, ամեն ինչ լավ կլինի»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Հադրութում։