hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ահարոն Արսենյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ դեկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։

Ներքին շարժիչը
Նրան ոգեշնչում էին հայրենասեր մարդիկ։

Մտերիմների շրջապատում
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ուներ սիրելի, բայց մեծ կապվածություն ուներ նաև հայրենիքի հանդեպ։

Ընկերները հիշում են
Բարի, պատասխանատու, չափից մեծ հայրենասեր։ Սիրում էր կարգ ու կանոն, կազմակերպված էր։

Նպատակը
Ջերմուկի հետ կապված նախագծեր ուներ՝ երազում էր զարգացնել իր ծննդավայրը։

Առօրյան
Ամեն առավոտ սպորտով էր զբաղվում։ Դրա մեջ էր տեսնում իր ուժի սկիզբը։

Վերջին զանգը մոր հետ
-Մի՛ անհանգստացի, ինչ էլ լինի՝ մենք կդզենք։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Ջաբրայիլում։