
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 2-ին, Հրազդան քաղաքում։
Ուժի աղբյուրը
Նարեկին ոգեշնչում էր միայն հայրենիքը։ Սրտի խորքում ապրում էր իր երկրի համար՝ առանց որևէ փառքի կամ շահի ակնկալիքի։
Ներաշխարհը
Նա մենակություն էր սիրում, բայց երբեք չէր մերժում մեկին օգնություն ցույց տալու պահին։
Նկարագիրը հարազատների աչքով
Ընկերասեր էր, հասնող, աշխատասեր։ 13 տարեկանից սկսել է աշխատել ընտանիքին օգնելու համար։
Երազանքները
Միշտ երազել էր զինվորական դառնալ։ Այդ երազանքով էլ կանգնեց իր հայրենի հողի պաշտպանությանը։
Սիրված հոբբին
Շատ լավ էր նկարում։ Ստեղծագործում էր լուռ, բայց իր գծած պատկերները խոսում էին նրա ներքին աշխարհի խորության մասին։
Վերջին խոսքը
«Ամեն ինչ լավ ա լինելու, չանհանգստանաք, հաղթելու ենք»։ Այս խոսքերով մխիթարեց ընտանիքին՝ գիտակցելով իր առաքելությունը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին՝ Ջաբրայիլում։