
Ծնվել է
1996 թ․ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Բնունիս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հետ կապված ցանկացած հաջողություն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և գյուղի երիտասարդության հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հայրենասեր, ծնողներին նվիրված և հարգող մարդ էր։ Տարեցներին միշտ յուրահատուկ տեղ էր տալիս։
Երազում էր
Ծնողները վերադառնան Ռուսաստանից և ապրեն Հայաստանում։ Դա իրականացավ՝ ծնողները վերադարձան։
Սիրում էր
Տան եղած ուտեստը տանել իր զինակից ընկերների հետ համտեսելու։
Յուրահատկություններ
Շատ ուշադիր էր ծնողների հանդեպ։ Շատ մեծ տեղ էր տալիս նրանց և հատկապես շատ էր սիրում մայրիկին։
Նրա ստեղծագործություններից էր
«Եթե զավակը չի սիրում մորը, ապա չի սիրում նաև իր հայրենիքը»։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 9-ի գիշերը զանգել է մորը և ասել․ «Մա՛մ ջան, կգամ, բայց՝ ուշ։ Չթողնես, որ մազերդ ճերմակեն։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Կարմիր շուկայում։ Նրա մեքենան պայթել է անօդաչու թռչող սարքի հարվածից։