
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ շրջապատի մարդիկ ուրախ էին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մոր և եղբոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ սիրված մարդ էր։ Նրա կենսուրախ ու բոլորին օգնելու պատրաստ տեսակը արժանանում էր բոլորի հարգանքին։
Երազում էր
Իրենց ընտանիքը տուն ունենա խաղաղ Հայաստանում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 6-ին ուրախ տրամադրությամբ զանգահարել է և ասել․
«Մա՛մ ջան, ես լավ եմ։ Ինչո՞ւ չես զանգում։ Գնում ենք առաջ, դիրքեր ենք գրավել։ Ինձ մեդալներ են շնորհել՝ որպես Սարդարապատի իշխանություն»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 12-ին Հադրութում։ Մինչ այդ մարտնչել է Մարտունի 3 դիրքերում, որտեղ գրավել է մի շարք բարձունքներ, փրկել կարևոր փաստաթղթեր, որոնց համար արժանացել է «Հարության» մեդալի։ Մասնակցել է գաղտնի հետախուզական խմբի գործողություններին։