hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Մաթեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ փետրվարի 28-ին Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գտնելով կյանքի մեջ դրական բաներ և հենց այդ դրականով էլ ոգեշնչվում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերներով և հարազատներով հավաքվել ու խնջույքներ կազմակերպել։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան անվանում էին խաղաղության աղավնի։ Նա բարի, մարդամոտ և ընկերասեր էր, չնայած այս ամենին՝ նաև շատ փակ։

Երազում էր
Նոր Երզնկայում եկեղեցի կառուցել։ Ներկայումս նրա ծնողները իրականացնում են այդ երազանքը։

Յուրահատկություններ
Նա շատ էր սիրում ծաղիկներ տնկել, զբաղվել հողագործությամբ և մշակել հողը։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 6-7-ին։ Մայրը խնդրել է, որ զգույշ և ուշադիր լինի։ Նա պատասխանել է․ «Մա՛մ ջան, իմ մասին մի՛ մտածիր, դուք ձեզ լավ նայեք, քեզ լավ պահիր, մինչև գամ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 5-ին Ջրականում։ Այնտեղից նրան տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ նա մահացել է։