hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոման Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ մարտի 12-ին Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էին
Հայաստանում կատարվող ցանկացած դրական տեղաշարժ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, սովորելով և ուրիշներին օգնելով։ Նա նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ատում էր կռիվը, միշտ ձգտում էր խաղաղություն հաստատել։ Նա բարության մարմնացում էր և իր հայրենիքին նվիրված զավակ։

Երազում էր
Իր ծնողներին տեսնել ուրախ, ամուսնանալ, երեխաներ ունենալ և իր ընտանիքով ապրել Հայաստանում։

Յուրահատկություններ
Նրա անսահման բարությունը։ Միշտ ցանկանում էր, որ շրջապատում բոլորը լավ լինեն։

Վերջին զրույցը
Մայրը խնդրել է, որ չգնա, իսկ նա պատասխանել․ «Մա՛մ, ախր այդ երեխեքը մենակ են, պատերազմը դեռ չի վերջացել»։

44-օրյա պատերազմը
Առաջին օրերից եղել է մարտի դաշտում, կռվել Ջրականում։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 27-ին մեկնել է առաջնագիծ և զոհվել դեկտեմբերի 12-ին, Հին Թաղեր-Խծաբերդի հատվածում։ Նա ութ ընկերների հետ գնացել էր պաշտպանելու դիրքերը, որ 18 տարեկան տղաները իջնեին հանգստանալու։ Մնացել են շրջափակման մեջ, հերոսաբար կռվելով մինչև կյանքի վերջին վայրկյանը։