hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Միրումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ նոյեմբերի 21-ին Գորիսում։ Սովորել է Գորիսի պետական համալսարանում՝ ֆիզիկա-մաթեմատիկա բաժնում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լողով և սիրողական սպորտով զբաղվելը։ Այս ոլորտներում գրանցած ցանկացած հաջողություն նրան ոգեշնչում էր ավելի առաջ շարժվելու։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ սեղանի թենիս խաղալով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բոլորի նկատմամբ հարգանքով էր, համեստ ու կյանքով լի, բայց՝ քչախոս։ Նրա ամեն մի քայլը մտածված էր։ Ուներ հումորի նուրբ զգացում, որն օգտագործում էր ճիշտ տեղում։

Յուրահատկություններ
Բոլորի հանդեպ ուշադրությունը։ Նա միշտ փորձում էր ուրախություն բերել և խաղաղություն հաստատել իր շրջապատում։

Վերջին զրույցը մոտ հետ
- կուշտ ե՞ք, ցուրտ չի՞ ձեր տեղում,

- Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է։ Դուք ո՞նց եք, ամեն ինչ լա՞վ է այդտեղ...։

Զանգից հետո կապն ընդհատվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 1-ին Ջրականում։ Պատերազմը սկսվելուց 10 օր անց։ Եղել են թեժ մարտեր, որոնց ընթացքում նա զոհվել է։