hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Ներսեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Ակունք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ նրան ասում էին․ «Տան տղամարդը դու ես»։ Սիրում էր մորը օգնել տան գործերում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զրուցելով մեծահասակների հետ և մտերիմ ընկերների հետ զվարճանալով։ Ուներ սիրած էակ և պլանավորում էր ծանոթացնել մոր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, կամեցող, խոսքի տեր, ընկերասեր մարդ էր։ Մորը շատ էր սիրում։

Երազում էր
Բոլորը խաղաղ երկնքի տակ ծառայեն։ Ցանկանում էր ընդունվել ծրագրավորման բաժին և մոր համար ստեղծել բարեկեցիկ կյանք։

Յուրահատկություններ
Ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

Սիրում էր
Մեքենաներ, հատկապես՝ հոր մեքենան։

Նրա ստեղծագործություններից է
Դպրոցական տարիներին գրված․ «Մարդ անհատի դերը և առաքելությունը» ստեղծագործությունը։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 11-ին զանգահարել է մորը, մեքենայի մեջ՝ ձայների ֆոնին։

- Որդիս, ո՞նց եք։
- Լավ, մա՛մ ջան։ Մի շաբաթով տեղ են տանում, կապ չի լինելու, չզանգես։
- Հստակ ու՞ր են տանելու։
- Ավելի ապահով տեղ։ Մաշ ջան, քեզ լավ կնայես։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ում։ Զինվորների հետ միասին (մոտ 73 հոգի), հրամանատարի ուղղորդմամբ գնացել են Հադրութ և նույն օրը բոլորն էլ զոհվել։