
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 29-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Զբաղվել է սպորտով։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը։ Շատ էր ոգեշնչվում իր մորից։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ բակում հավաքվելով, խաղեր խաղալով, զբոսնելով և ֆիլմեր դիտելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան կոչում էին «Ճուտ», քանի որ փոքրիկ էր մարմնով, բայց սրտով՝ մեծ։ Բոլորին օգնող, հարգող և հարգված էր։ Նույնիսկ իր ընկերոջ մոր համար գումար էր հավաքել և փոխանցել՝ բուժման համար։
Երազում էր
Ունենալ իր տունը, ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Ուզում էր դառնալ լավ հաշվապահ և երազում էր, որ իր մայրը լավ կյանքով ապրի։
Յուրահատկություններ
Ազնվությունն ու անսահման նվիրվածությունը ծնողների հանդեպ։ Մորը շատ մեծ հարգանքով էր վերաբերվում։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 11-ին՝ առաջնագծում գտնվելուց հետո, ասել է․ «Մա՛մ, ես տուն եմ գալու։ Շատ բան ունեմ պատմելու։ Մեզ 2-րդ գիծ հազիվ հանեն, կգամ անպայման»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին Հադրութում։ Բոլոր 73 հոգին զոհվել են։